Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ-ի և ՈՒկրաինայի միջև հակամարտության դադարեցման ճանապարհին պատմական շրջադարձային պահ է առաջացել, և պետք է օգտվել այդ հնարավորությունից։ Մակրոնը հերթական անգամ ընդգծել է, որ նախ անհրաժեշտ է դադարեցնել կրակը, իսկ հետո արդեն նստել բանակցությունների սեղանի շուրջ։               
 

Միայն սովորելով ենք կարողանալու նոր որակի մարդիկ ունենալ

Միայն սովորելով ենք կարողանալու նոր որակի մարդիկ ունենալ
20.02.2025 | 10:45

Ժամանակակից աշխարհում պատերազմներում հաղթելու են կամ հարուստ պետությունները (նկատի է առնվում հանքահումքային ռեսուրսներ, օրինակ, Սաուդյան Արաբիա) կամ էլ զարգացած գիտություն ունեցողները (օրինակ՝ Իսրայել):

Սա ես չեմ ասում, սա լավագույն վերլուծական կենտրոններն են ասում: Հետևաբար, Հայաստանի ուժեղանալու (հաջորդող պատերազմներում պարտադիր հաղթելու) համար հարկավոր է շատ ուժեղ գիտություն ունենալ, ընդ որում, երկու ուղղությամբ՝ քիմիական արդյունաբերություն և տեխնոլոգիաներ՝ մեքենաշինություն: Իսկ սրան հասնելու համար ամբողջ համակարգը փոխել է պետք: Մենք չունենք նման մարդիկ, կնշանակի՝ պետք է փոխենք եղածի որակը, իսկ դրա միակ ձևը սովորելն է:

Այսօր ընկերներից մեկի հետ էինք զրուցում, հարցրեց, թե այսօրվա պետական համակարգը ունա՞կ է արդյոք նման համակարգ և տնտեսություն ստեղծել, պատասխանել եմ՝ ո՛չ: Իսկ ի՞նչ ենք անելու. Փոխելու ենք ամբողջ պետական համակարգը սովորելու միջոցով, միայն սովորելով ենք կարողանալու նոր որակի մարդիկ ունենալ:

Ժամանակակից աշխարհում մեզ պես փոքրերը կարող են ինքնուրույն լինել միայն բարձ ինտելեկտուալ կարողություններ ունեցող հանրություն ունենալով: Հետևաբար, ինտելեկտը ուժի միակ աղբյուրն է: Սա հատկապես ճշմարիտ և կիրառելի է քաղաքական դաշտում:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1976

Մեկնաբանություններ